Հայաստանի անկախության տոնը Ջերմուկ

Առավոտյան ժամը 12։00 շարժվեցինք դեպի Ջերմուկ ։ Մեզ սպասվում էր երկար ճանապարհ , բայց ջերմ մթնոլորտում դա այդքան էլ դժվարին չթվաց։

Հասանք մեր հյուրանոց , մի փոքր ճաշեցինք և գնացինք զբոսնելու ։

Զբոսնում էինք կենտրոնով ։ Օդը մաքուր էր , բնությունը ՝ հիասքանչ ։ Տեսանք տեսարժան վայրեր ։

Վերադարձանք հյուրանոց, ընթրեցինք Ընկեր Լիլիթի և Ընկեր Դիանայի պատրաստած համեղ ընթրիքը ։

Ժամը 12ից հետո նշեցինք աշակերտներց մեկի ծննդյան տարեդարձը , ապա քնեցինք ։

Հաջորդ առավոտ՝ սեպտեմբերի 21-ին, շարժվեցինք դեպի Այծասարը։ Բարձրացանք 2480 մետր։ Ճանապպարհը խրթին էր , բայց համատեղ ուժերով հաղթահարեցինք այն։ Մեր առջև բացվեց հիասքանչ տեսարան , որտեղից երևում էր ամբողջ Ջերմուկ քաղաքը։

Սարի գագաթից նստեցինք Ջերմուկի ճոպանուղին, որը կառուցվել էր 2007 թվականին, երկարությունը 1000 մ էր։ Վաայելեցինք քաղաքի շունչը նաև վերևից։

Հետո ուղևորվեցինք դեպի Ջերմուկի ջրվեժ։ Անսահման գեղեցիկ էր։

Հաջորդ առավոտյան մի փոքր էլ զբոսնեցինք կենտրոում և վերադարձանք Երևան։

Այսպիսի հիասքանչ կերպով անցկացրեցինք Հայաստանի անկախության տոնը գեղատեսիլ Ջերմուկ քաղաքում ։

Оставьте комментарий