Թրաֆիքինգ

Մարդկային արարածների թրաֆիքինգը գոյություն է ունեցել դարեր շարունակ: Սա մի դաժան հանցագործություն է, որն աշխարհով մեկ անխնա շահագործում է միլիոնավոր խոցելի կանանց, երեխաների և տղամարդկանց: Նույնիսկ այսօր շատ դժվար է գնահատել խնդրի ծավալները՝ դրա ծածուկ բնույթի պատճառով: Աշխարհի գրեթե բոլոր երկրները տուժում են կա՛մ որպես ծագման, տարանցման երկիր, կա՛մ որպես նպատակակետ երկիր: Այն դարձել է համաշխարհային հանցագործ ձեռնարկություն, որը տարեկան ստեղծում է միլիարդավոր դոլարների հսկայական ապօրինի շահույթ: Մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է որպես «շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի վիճակի հետ կապված գերակա դիրքի չարաշահմամբ, … Читать далее Թրաֆիքինգ

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը տիեզերքի միակ տեղն է որտեղ գոյություն ունի կյանքը։ Այսպիսով մեր կյանքը հարաբերական է Մոլորակի հետ ։ Մարդն իրեն, կարծես թե ավելի ապահով է զգում, երբ շրջապատված է լինում կանաչ խոտով և կապույտ ջրով։ Մենք շրջապատված ենք … Читать далее Մարդը և նրա ապրելու միջավայրը

«Սասնա ծռեր» էպոս

1964 թ․-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ։ — Կարծում եմ, որ էպոսը լիովին արժանի է հաղթանակին , քանի որ այն իր մեջ պարունակում է հայ ազգի ողջ բնավորության գծերը և ունի հետաքրքիր … Читать далее «Սասնա ծռեր» էպոս

Հայաստանի անկախության տոնը Ջերմուկ

Առավոտյան ժամը 12։00 շարժվեցինք դեպի Ջերմուկ ։ Մեզ սպասվում էր երկար ճանապարհ , բայց ջերմ մթնոլորտում դա այդքան էլ դժվարին չթվաց։ Հասանք մեր հյուրանոց , մի փոքր ճաշեցինք և գնացինք զբոսնելու ։ Զբոսնում էինք կենտրոնով ։ Օդը մաքուր էր , … Читать далее Հայաստանի անկախության տոնը Ջերմուկ

Boston tea party

The Boston Tea Party was a political protest that occurred on December 16, 1773, at Griffin’s Wharf in Boston, Massachusetts. American colonists, frustrated and angry at Britain for imposing “taxation without representation,” dumped 342 chests of tea, imported by the British East India Company into the harbor. The event was the first major act of defiance to British rule over the colonists. It showed Great Britain that Americans wouldn’t take taxation and tyranny sitting down, and rallied American patriots across the 13 colonies to fight for independence. In the 1760s, Britain was deep in debt, so British Parliament imposed a series of … Читать далее Boston tea party

Գրաբար

Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք։ 1․Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:  Լավ է կույր աչքով, քան կույր մտքով ։ 2․Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր: Բաց միտք 3․Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ): Այո կարող է անսիրտ լինել ։ 4․Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր): Ավելի լավ է մարդ վատ տեսողոթյուն ունենա , քան տգետ լինի։ Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն , քան զթագաւոր ծեր եւ անմիտ։ … Читать далее Գրաբար

Մեծ Հայքի 15 նահանգներն ու գավառները

Մոկք Մոկքը (Մոկսը ) Մեծ Հայքի հինգերորդ նահանգն է ։ Հարակից է Վասպուրական, Աղձնիք և Կորճայք նահանգներին։ Կենտրոնը եղել է Մոկս բերդաքաղաքը։ Ունեցել է 8 գավառ։ Մոկքի տարածքը ընդգրկվել է Երվանդունիների թագավորության մեջ։ 451 թվականի Ավարայրի ճակատամարտում Մոկքի մեծ իշխանը եղել է առաջին զորագնդի հրամանատարի օգնական։ Արշակունի թագավորության անկումից հետո Մոկքի իշխանները պահպանել են իրենց ինքնուրույնությունը։  9-րդ դարի 2–րդ կեսին Մոկքը ենթարկվել է Վասպուրականի իշխաններին։ 16-19-րդ դարերում Մոկքում շարունակում էին գոյատևել հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ հողատերեր էին հայերը և քրդերը։ Մոկքում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Մոկքի 49 բնակավայրերի հայ բնակչությունը, ավելի քան 900 ընտանիք, 1915–ին տեղահանվեց և հիմնականում զոհ գնաց բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները … Читать далее Մեծ Հայքի 15 նահանգներն ու գավառները

Ազատություն

Մարդն իր ողջ կյանքի ընթացքում ձգտում է ազատությանը ։ Սակայն յուրաքանչյուրը տարբեր բան է պատկերացնում դա ասելով ։ Ես կարծում եմ , որ մարդ ազատ է այն ժամանակ երբ նա ունի ազատ խոսքի իրավունք, կարող է ընտրություն կատարել , անսահմանափակ մտածել , ինքնուրույն որոշումներ կայացնել և պատասխանատվություն ունենալ դրանց համար։ Ազատությունը մեծ դեր է խաղում առօրյա կյանքում և ընդհանրապես մարդկության վրա։ Սակայն մարդ երբեք չի կարող լիովին ազատ լինել, քանի որ մարդու ազատությունը ավարտվում է այնտեղ , որրտեղ սկսվում են մյուս մարդու իրավունքներրը ։ Մարդիկ երբեմն վաստակում են անսահման ազատություն , սակայն չեն կարողանում դա ճիշտ օգտագործել, և այդ ամենը … Читать далее Ազատություն

Հայերի ծագումը

Հայկական ավանդազրույց Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։ Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Նախաքրիստոնեականում Հայկը ՝ Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Վրացական ավանդազրույց 11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի և Մասիսի միջև ընկած տարածքում։ … Читать далее Հայերի ծագումը