Հունվարյան ճամբարը Արևմուտքում

Հունվար ամսին, որպես ճամբար, աշխատելու ենք կրտսեր սովորողների հետ: Ուսումնասիրելու ենք մեքենայական ուսուցում Teachable machine կայքի միջոցով: Նախագծի ընթացքում սովորողները ձեռք կբերեն գիտելիքներ արհեստական բանականության մասին, կստանան հնարավորություն ծրագրավորել, կիրառել առօրյայում, նաև կունենան հնարավորություն համագործակցելու այլ ջոկատների հետ՝ իրագործելով ՏՏ նախագիծ: Ահա քայլերը՝ Ծանոթացում արհեստական բանականությանը, Ծանոթացում կայքին, բաժիններին, աշխատանքային գործիքների ուսումնասիրում, Ուսուցում կապը zoom, teams հարթկների հետ, Նախագծերի գաղափարների փոխանակում, քննարկումներ այլ խմբերի հետ նախագծի իրագործում կրտսեր սովորողների հետ: Կոդերը, որոնք օգտագործվելու են նախագծի ընթացքում՝ այստեղ(փոփոխվելու են)Վիրտուալ տեսախցիկը՝ OBS StudioՕգտակար հղում Читать далее Հունվարյան ճամբարը Արևմուտքում

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում 2021 թվական

Սեպտեմբերից սկսեցի սովորող սովորեցնող նախագծով, որը շուրջտարյա է և սեպտեմբերից- դեկտեմբեր ամիսներին գրել եմ անհատական հաշվետվություններ։ Սեպտեմբերի մեկը անցկացրել եմ Թռչկանում, որը ամենատպավորից ուսումնաան շրջանի սկիզբ դարձավ։ Ընտրել եմ ֆրանսերեն, խորացված մաթեմատիկա և ծրագրավորում առարկաները։ ՏՏ առարկայից շարունակեցին սովորել Python ծրագրավորման … Читать далее Առաջին ուսումնական շրջանի ամփոփում 2021 թվական

Հաշվետվություն դեկտեմբեր

Այս ամիս որոշեցինք բաժանվել խմբերի և փորձել ավարտին հասցնել այն ծրագրերը , որոնք կիսատ էին։ Արդեն ունենք 5 տեսակ պատրաստ խաղ, որոնք սովորողները ինքնուրույն կարողանում են ստեղծել և բացատրել ընթացքը։  Պատրասել ենք տարբեր ուսուցողական վիդեոդասեր, որ ավելի հասկանալի լինի բոլորի համար։  Սովորողները ծանոթացել են մի քանի բաժինների՝ Ընկալում Արժեքներ Читать далее Հաշվետվություն դեկտեմբեր

 Scratch հաշվետվություն։Նոյեմբեր

Այս ամսվա ընթացքում սկսեցինք <<Բանանները և կապիկը>> խաղը։ Մի քանի դաս դա տևեց, քանի որ նոր ֆունկցիաները շատ էին և պետք էր մանրամասն ուսումնասիրել բոլորը։ Հետո սկսեցինք <<Rocket>> խաղը, որը երեխաները շատ հավանեցին և ոգևորված սկսեցին այդ խաղի ստեղծումը։ Վերջին խաղը դեռ ընթացքի մեջ է։ Աշակերտների աշխատանքներից 1․ 2, 3, Читать далее  Scratch հաշվետվություն։Նոյեմբեր

Scratch հաշվետվություն։ Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամիսը սկսվեց նոր խաղ ստեղծելով։ Քանի որ, անցած ամիսներին չէինք հասցրել վերջացնել ընկնող բանանները, <<թռչող գետաձին>>խաղերը, ավարտելով դրանք, անցանք նոր խաղի՝ <<Դինոզավր>>-ին։ Այս ամսվա սկզբին որոշել էինք, որ պետք է բոլոր սովորողները ունենան այս 3 խաղերը և կարողանան ինքնուրույն ստեղծել իրենցը ու կարող եմ ասել, որ որոշ չափով ստացվել է ։ Читать далее Scratch հաշվետվություն։ Հոկտեմբեր

Scratch հաշվետվություն։ Սեպտեմբեր

Սեպտեմբերին ես և Այվազյան Տաթևը սկսեցինք Արևմտյան դպրոցի աշակերտներին սովորեցնել Scratch ծրագրավորման լեզուն:Ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։ Ահա ներկայացնում եմ՝ ինչ ենք արել այս օրերի ընթացքում. Դաս 1 – ծանոթացանք Scratch ծրագրի հետ , գրանցվեցինք , ծանոթացանք կերպարների և ետնապատկերների հետ։ Դաս 2 – Սովորեցինք կերպարին քայլեցնել, փոխել զգեստները, շարժումները Դաս 3 – Ամփոփեցինք քայլերը, սովորեցինք ուղղությունները Դաս 4 – Սովորում ենք նկարչական (Pen) բաժին , ստեղծում ենք նկարչական ծրագիր, նկարում ենք: Դաա 5 — Խաղ գետաձիի ստեղծում՝ մաս 1։ Читать далее Scratch հաշվետվություն։ Սեպտեմբեր

Բջջային հավելվածներ

Օր՝ հունիսի 14Ժամ՝ 12։00Վայր՝ ավագ դպրոցի ընթերցասրահՄասնակիցներ՝ դասավանդողներ, հետաքրքրված սովորողներ, հյուրեր Ծրագրում՝ «Բջջային ծրագրավորում» դասընթացը կազմակերպվել է 2020–2021 ուստարում, սովորող–սովորեցնող նախագծի շրջանակներում։ Արևելյան դպրոց–պարտեզի 4–5–րդ դասարանների սովորողները՝ դասընթացի մասնակիցները, հունիսյան պլեներին կներկայացնեն մեկ տարվա ընթացքում պատրաստած բջջային հավելվածները։ Մանրամասն՝ սահիկաշարում։ Դասընթացավարներ՝ Լիզա Ծատուրյան և Տաթև Այվազյան Читать далее Բջջային հավելվածներ

Բջջային ծրագրավորում։ Մայիս

Մայիս ամիսը սկսեցինք նոր բացահայտումներով ։ Ես և Տաթևը ընկեր Հերմինեի օգնությամբ ուսումնասիրեցինք 3Դ տպիչը և դրա աշխատանքը։ Մի քանի դասից հետո հասկացանք որ մեր գիտելիքները կարող ենք արդեն փոխանցել Արևելյան դպրոցի երեխաներին։ Սկզբում դասերի և օնլայն նյութերով բացատրեցինք տպիչի էությունը և աշխատանքը։ Աշխատեցինք Tinkercad ծրագրով և սովորեցինք 3դ մոդելավորում։ Ամսվա մեջ ունեցանք երեք այց Ավագ դպոց և տպիչի օգնությամբ ունեցանք աշխատանքեր։ Երեխաները տպեցին և ի կատար ածեցին իրենց սիրելի մուլտհերոսներին, զարդեր ստացանք և նույնիսկ մեդալներ։ Մայիս ամիսը եղավ IT ոլորտում նոր բացահայտումների ամիս։ Читать далее Բջջային ծրագրավորում։ Մայիս

Բջջային ծրագրավորում։ Ապրիլ

Այս ամիս հետ վերադարձան App Inventor ծրագրին և կատարեցինք որոշ նախագծեր։ Միասին աշխատել ենք <<Մեր հաշվիչը>> ծրագրի վրա, որը ստեղծելուց հետո ունեցել ենք մաթեմատիկական խնդիրների լուծումներ։ Ստեղծել ենք խաղ <<Թե կարող ես բռնիր ինձ>> հետաքրքրաշարժ վերնագրով, որը զարգացնում է երեխաների տեսողական և ռեֆլեքսային հմտությունները։ Ամսվա մի դասը անցկացրել ենք ՏՏ լաբորատորիայում, ուսումնասիրել ենք 3դ տպիչները։ Մյուս ամիսներին ավելի խորը կուսումնասիրենք այդ սարքը և երեխաները անձամբ կտիրապետեն այդ աշխատանքներին։ Читать далее Բջջային ծրագրավորում։ Ապրիլ

Բջջային ծրագրավորում։ Փետրվար

Ճամբարյան նախագծերը ավարտելուն պես անցանք հերթական հետաքրքրաշարժ ծրագրերի ուսումնասիրությունը։ Ստեղծել ենք երեք հավելված․ 1․ <<Խոսող Թոմ>> ծրագիրը, որը կրկնում է խոսքը ասված օգտատերի կողմից։ 2․ <<Սպիններ>> խաղը, որը խաղալիք սպինների թվայնացված տարբերակն է։ 3․ <<Կրկնիր շարժումներս>> ծրագիրը, որը նորույթ է App Inventor ծրագրում։ Այն ընկալում է մարդու շարժումները՝ տեսախցիկի օգնությամբ և կրկնում գունավոր մարդուկի շնորհիվ։ Ընթացքում երեխաները նաև աշխատել են անհատական պրոեկտներում, որոնք կամփոփվեն մոտակա ամիսների ընթացքում։ Читать далее Բջջային ծրագրավորում։ Փետրվար