Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության և անձի՝ քաղաքացու միջև կայուն իրավական կապ և անձի կարգավիճակ, որի ուժով պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, և անհատը ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ: 1995 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է Ն-041-I ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության մասին»։ ՀՀ Կառավարությունը 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ սահմանել է ՀՀ քաղաքացիություն ձեռքբերման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Լինելով պետության իրավունքի համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ քաղաքացիությունն իր ամրագրումն է ստացել նախևառաջ ՀՀ Սահմանադրությամբ։ 2015 թվականի խմբագրությամբ Հայաստանի Սահմանադրության 47-րդ հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը» և սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից … Читать далее Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը