Լավ սովորել դպրոցում թե՞ կապեր ձեռք բերել

Իմ սեփական շարադրանքի թարգմանություն Մեր օրերում, երբ գրքերի առատությունը և անհամար հեռուստահաղորդումները ուղղորդում են մեզ ամեն տեղ, հարց է առաջացել արդյոք ավելի կարևոր է դպրոցում քրտնաջան սովորելը, քան մարդկանց հետ լավ հարաբերություններ հաստատելը թե հակառակը: Ոմանք կարծում են, որ կրթությունը ամեն ինչի բանալին է, իսկ մյուսները մտածում են, որ մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենալը ավելի ձեռնտու կլինի իրենց ապագայի համար: Հաշվի առնելով այս խնդրի բոլոր դրական և բացասական կողմերը, ես համոզված եմ, որ ավելի շահավետ է կարևորել մարդկանց հետ շփումը։ Իմ կարծիքը հիմնված է այն նկատառումներից, որոնք ստորև բերված պարբերությունները ավելի մանրամասն կբացատրվեն:Հիմնականում, մարդկանց հետ լավ շփում ունենալով անձը կընդլայնի … Читать далее Լավ սովորել դպրոցում թե՞ կապեր ձեռք բերել

Շտեմարանային աշխատանք

Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու երկհնչյունները: Ինձ այնպե՜ս է հրապուրում  էլեկտրոնային խաղը: Ամբողջ օրը հետևում եմ փոքր մարդուկին, որը կապույտ հանդերձով է: Իմ հրամանով նա մտնում է մութ աշխարհը, ելնում բարձր պարսպի վրա: Մի սխալ, և հրեշը հաղթում է մարդուկին: Բայց ես այնքան եմ խաղում, որ քաջ Մարիոն (այդպես է մարդուկի անունը) ազատում է թագավորիաղջկան:  Փորձում եմ վեր կենալ, բայց  ոտքերս չեն ենթարկվում, միայն մատներս են շարժվում. կարող եմ սեղմել մեկ այս կոճակը, մեկ այն: Աչքերս լարվածությունիցհոգնել են: Ես անօգնական եմ և մենակ այդ անիրական աշխարհում:Հանկարծ հնչեց զարթուցիչի ձայնը:— Ա՜խ, ի՜նչ լավ է, որ երազ էր,- բացականչեցի ես: 2.Բառերը բաժանիր … Читать далее Շտեմարանային աշխատանք

Կետադրել առակը

Կետադրել առակը․ Առակ վախի մասին -Ու՞ր ես գնում,- հարցրեց ճամփորդը հանդիպելով` ժանտախտին -Գնում եմ Բաղդադ: Այնտեղ պիտի կոտորեմ հինգ հազար մարդու: Մի քանի օր անց ճամփորդը նորից հանդիպեց ժանտախտին -Դու ասացիր թե կոտորելու ես հինգ հազար մարդու, բայց սպանեցիր հիսուն հազարի,- կշտամբեց նա: -Ո’չ,- առարկեց ժանտախտը,- ես սպանեցի միայն հինգ հազարին, մնացածները մեռան վախից: 1. Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ:(առանց երկրորդ ածանցի) տ- կարողություն, տղամարդ, գետեզր, ոհմակ, հաճոյախոսություն, իրական, բզզալ, գեղեցկատես, ձևամոլություն, սնանկ, պարանախաղ, հասանել: տկար, տմարդ, տհաճ, տգեղ, տձև, տհաս տար- երգահան, վերջնական, կարգապահ, դրամապանակ, գիրանալ, կցակառույց, կուսակալ, կրկնասեռ, նախահարձակ, ձևույթ, տեսականի, համակերպվել: … Читать далее Կետադրել առակը