«Սասնա ծռեր» փառատոն

Արդեն 2 օր է , ինչ փոքրիկ խմբով մասնակցում ենք «Սասնա ծռեր» նախագծին ՝ այցելելով կավագործության , նկարչության դասընթացների: Պատրաստում ենք տարբեր խորհրդանիշ ունեցող թալիսմաններ, նկարներ «Սասնա ծռեր» թեմայով:

Այս երկու օրվա ընթացքում սովորեցի կավի հետ աշխատել , շնորհիվ ՝ ընկեր Թագուհու, ով ամեն կերպ օգնում է մեզ: Շատ հավանեցի այդ գործընթացը: Ուսումնասիրեցի նաև բուն հայկական զարդանախշեր:

Այս ընթացքում հասցրել եմ կտոր վրա պատկերել Կենաց ծառը:

Կավից պատրաստել եմ մեդալիոն արևային զարդանախշով:

Նաև թևնոց, որը ըստ էպոսի կրել է Սանասարը:

Նկարի հեղինակ ՝ Նունե Խաչիկողլյան

Оставьте комментарий