Որքան ջուր եմ ես օգտագործում

Ջուրը մեր կյանքի մի մասն է:Մարդու ուղեղի 70 տոկոսը ջրից է։ Մեզ պետք է ջուր խմել, ձեռքերը լվանալ, եփելու և շատ այլ բաներ:Առանց ջրի բույսերը կմահանային, մարդիկ և կենդանիները ծարավ կմնան:

Ջուրը մեր կյանքն է և չպետք է այն վատնել: Մենք սովորաբար տեսնում ենք, որ մարդիկ անտեղ են օգտագործում ջուրը, շատերը չեն հասկանում ջրի կարևորությունը և չեն էլ մտածում այդ ուղղությամբ:Ամեն օր մենք օգտագործում ենք ահռելի քանակով ջուր։

Եկեք հասկանաք, թե օրեկան քանի լիտր ջուր եմ ծախսում ես ինքս։

Անձնական հիգիենայի վրա ծախսվում է մոտավոր 100 լիտր։

Խմում եմ կես լիտր ջուր։

Ուտելիքի վրա օգտագործվում է 4125 և ավելի լիտր ջուր։

Ընդհանուր մի օրվա մեջ ես օգտագործում եմ մոտավոր 4275 լիտր ջուր, եթե ոչինչ չգնեմ խանութից , բացի ուտելիքից։

Հաշվել և օգտվել եմ այս նկարից

Եթե հաշվենք ամսեկան միջինը, հաշվի առնելով, որ ամեն ամիս գնում եմ ինձ հագուստ, օգտագործում եմ մոտավոր 10 թուղթ, տնտեսական ապրանքներ ենք օգտագործում, ամիսը 4-5 անգամ տավարի միս եմ օգտագործում, շատ թեյ եմ խմում,ըմպում եմ մոտավոր 20լիտր ջուր, կուտեմ բանջարեղեն, օգտագործում եմ շոկոլադ, կօգտագործվի սնունդի մեջ մոտավոր մեկ կիլոգրամ շաքարավազ, հնարավոր է օգտագործեմ արագ-սնունդ։ Անձնական հիգիենան կկազմի մոտավոր 3000 լիտր։ Ընդհանուր կստացվի 79.500 լիտր ջուր։ Ահա այսքան ահռելի քանակով ջուր է ինձ հարկավոր մեկ ամսվա համար։

Ամսեկան ստացած թիվը բազմապատկենք 12-ով և ստանանք տարեկան կտրվածքով իմ օգտագործած ջրի քանակը։ Ստացվում է մոտավոր 10միլիոն լիտր ջուր։ Բայց այս թիվը շատ հարաբերական է, քանի որ ամեն ամիս չէ, որ հագուստ եմ գնում , լինում է , որ շատ բան եմ ուտում , կամ ավելի քիչ։

Տոկոսային հարաբեդությամբ 70%ը կազմում է սնունդը , 15%ը հագուստը , 5% անձնական հիգիենայի վրա , 10% ը տնտեսական ապրանքների վրա ։

Տեսնելով այս ահռելի թիվը ՝ սկսում ես ինքդ քո մեջ մտածել , արդյոք այդքան ջուրը ափսոս չէ, որ ես ինքս օգտագործում եմ ։ Կարծում եմ , արժի փոքր ինչ խնայել և ավելի քիչ վնաս հասցնել բնությանը։

Ինձ թվում է , որ մենք պետք է որոշ քայլեր ձեռնարկենք ջրի շահագործումը նվազեցնելու համար ։ Յուրաքանչյուր մարդ խնայելով ջուրը՝ փրկում է կյանքը։

Օրինակ պոլիէթիլենային տոպրակները սովորաբար միջինում օգտագործվում են 1-20 անգամ, սակայն քայքայվում են 100-400 տարի:Միջին հաշվով Հայաստանում ներմուծվում է 622 տոննա տոպրակ և եթե վերածենք լիտրերի կստացվի 124 միլիոն։ Արդյո՞ք դա ճիշտ է ։ Մենք կարող ենք դա փոխարինել գոնե թղթե տոպրանքներով ։

Այսպես կարելի է բերել հարյուրավոր օրինակներ ։ Եթե մի փոքր ավելի խնայող լինենք , նրբանկատ , ապա այդքան վնաս չենք հասցնի մեր միջավայրին ։

«Երկիրը, օդը, հողը և ջուրը մեր հայրերի ժառանգությունը չեն, բայց մեր երեխաները դրա կարիքը ունեն: Այնպես որ, մենք պետք է նրանց հանձնենք գոնե այնպես, ինչպես դա մեզ հանձնվել է »

Մահաթմա Գանդի

Оставьте комментарий